Րաֆֆի Հովհաննիսյանը օբյեկտիվորեն դառնում է ընդդիմության առաջնորդը


00:36 , 19 փետրվար, 2013

Այս ընտրությունների արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանը օբյեկտիվորեն դառնում է ընդդիմության առաջնորդը: Ինչ ինչ, բայց կյանքում չէի մտածի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը իր փոքր թիմով կարող է գերազանցել Լեւոն Տեր-Պետրոսյանի 2008թ.-ի ցույց տված արդյունքը եւ մոտենալ 30%-ի սահմանին: Ըստ իս՝ Րաֆֆու ցույց տված բարձր արդյունքը եւ Բագրատյանի խայտառակ պարտությունը այս ընտրության գլխավոր անակնկալներն են: Առաջիկայում Հայաստանի քաղաքական դաշտում հետաքրքիր զարգացումներ են սպասվում: