«Չորրորդ իշխանություն». Փաստորեն Գալուստ Սահակյանը ռաբիս երաժշտության տակ մոտեցումներ է ձևավորում


08:15 , 30 սեպտեմբեր, 2016

«Անդրարդառնալով «Ամենակարող երգիչ» նախագծին՝ Գալուստ Սահակյանը հայտարարել Է, թե «ռաբիսը սովետի ժամանակ ստեղծվել Է, որպեսզի որոշակի խավեր այդ երաժշտության տակ իրենց խնջույքը, թաղումը և մոտեցումները ձևավորեն»։

«ՉԻ» - ԱԺ՝ նախագահը խոստովանել է նաև՝ «երբեմն, որ մենակ կամ մի քանի հոգով ենք լինում, պատահում է, որ ռաբիս լսենք»։ Փաստորեն Գալուստ Սահակյանը ռաբիս երաժշտության տակ մոտեցումներ է ձևավորում։ Իսկ դասական երաժշտության տակ, ասենք, հեռացումներ է ցուցաբերում։ Կամ՝ առնչություններ զարդարում։

Մի խոսքով՝ ամեն ինչ պարզ է: Անհասկանալի է միայն, թե ի՞նչ երաժշտության տակ են ձևավորվել հայոց լեզվի նկատմամբ Գալուստ Սահակյանի մոտեցումները»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։