Ռուսական «Սպրավեդլիվայա Ռասիյա» կուսակցությունը մի կերպ հաղթահարել է անցողիկ շեմը՝ մտնելով Պետական դումա


19:15 , 19 սեպտեմբեր, 2016
Картинки по запросу справедливая россияՌուսական «Սպրավեդլիվայա Ռասիյա» կուսակցությունը մի կերպ հաղթահարել է անցողիկ շեմը՝ մտնելով Պետական դումա: Խորհրդարանական ընտրություններում կուսակցության վարկանիշի անկումը ցույց է տալիս, որ իշխանական ճամբարում երկու կուսակցությունների՝ հիմնական և այլընտրանքային, գոյությունը արհեստական և կարճ կյանք ունեցող երևույթ է: Նվիրվում է հայաստանյան այն քաղտեխնոլոգներին, որոնք փորձում են ընդօրինակել ռուսական փորձը: