Մեկ ժամից ավել տևող ցերեկվա քունը անվտանգ չէ. բժիշկներ


20:15 , 17 սեպտեմբեր, 2016

Ladynews.am-ը գրում է.

Ցերեկվա քունը վտանգավոր է առողջության համար, ամեն դեպքում, եթե այն տևում է մեկ ժամից ավելի:

Այն հանգեցնում է դիաբետի առաջացման, գրում էThe Daily Mail-ը: Քիչ տևողությամբ քունը, սակայն, չի մեծացնում դիաբետի ռիսկը, ասում են ճապոնացի գիտնականները:

Մասնագետները վերլուծել են 21 հետազոտությունների տվյալներ, որոնք վերաբերում էին ավելի քան 300,000 մարդու: Բոլոր գործոնները հաշվի առնելուց հետո, կատարվել է հետևյալ եզրակացությունը՝ մեկ ժամից ավել տևող ցերեկվա քունը բարձրացնում է 2-րդ կարգի դիաբետի և մետաբոլիկ սինդրոմի հավանականությունը: Իսկ կարճ հանգիստը օգտակար է: Միաժամանակ գիտնականները չեն բացառում, որ ցերեկային քնկոտությունը կարող է լինել զարգացող դիաբետի նշան:

600x580

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ