Հայաստանում առաջիկայում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում


15:00 , 17 սեպտեմբեր, 2016
Մեր երկրին հարավից մոտենում են օդային տաք հոսանքներ: Վաղվանից սկսած՝ տեղումները հանրապետության ողջ տարածքում կդադարեն, և սեպտեմբերի 18-20-ը բոլոր մարզերոմ սպասվում է պարզ երկինք և առանց տեղումների եղանակ: Օդային տաք հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-20-ը այսօրվա համեմատ կբարձրանա 5-7 աստիճանով՝ սեպտեմբերի 20-ին Երևանում հասնելով +30 աստիճանի՝ այսօրվա +24 փոխարեն: