Արմեն Ռուստամյանը բյուրոկրատական քաշքշուկը շոու է համարում


14:50 , 17 սեպտեմբեր, 2016

Image result for Արմեն ՌուստամյանԱրմեն Ռուստամյանը բյուրոկրատական քաշքշուկը շոու է համարում

Կառավարության վերջին նիստը, որին առաջին անգամ վարչապետի կարգավիճակում մասնակցում էր Կարեն Կարապետյանը, նոր տեմպ վերցրեց:

Չնայած այն հանգամանքին, որ լրատվամիջոցներն ավելի շատ ֆիքսվել էին այն հանգամանքին, թե ինչպես անհարմար վիճակում հայտնվեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, իրականում թեման լրիվ այլ հարթությունում էր:
Կարևոր խնդիրը «կորավ». ըստ էության՝ դրանով սկիզբ դրվեց կառավարման համակարգում բյուրոկրատական քաշքուկներին վերջ դնելու կամ նվազագույնը մեղմելու պրոցեսին:

Եթե դա օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների դեպքում կարող էր չնկատվել հասարակ մահկանացուներիս կողմից, սակայն տարօրինակ է, որ այն «նկատելի չի եղել» Արմեն Ռուստամյանի նման ոչ «նորակոչիկ» գործչի համար: Այլ բան է, որ Արմեն Ռուստամյանը շոուի առիթ էր փնտրում, իսկ այս պարագայում առիթն ապահովված էր՝ ինչպե՞ս փնտրել ընկեր Արծվիկին (շարքային Ռայանին) օպերացիայի շրջանակներում:

Տեսնես Արմեն Ռուստամյանը քանի օրում կարող է հասնել օրենքով ամրագրված արտոնությունների ստացմանը, եթե իհարկե չօգտվի ընկեր Արծվիկի ծառայություններից: Շարքային ընկերությունների համար դա 5-6 ամիս է:

Հանկարծ չստացվի, որ ՀՅԴ-ն սկսում է ամուր-ամուր պաշտպանել բյուրոկրատական քաշքուկները՝ բաց պահելու պոտենցյալ եկամուտների ծորակը: