106 371 ընտանիք ստացել է պետական աջակցություն
Ըստ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների ՀՀ-ում 2015 թվականի տարեվերջին ընտանեկան և սոցիալական նպաստներ ստացող ընտանիքների թիվը կազմել է 106 371;
Պետական ֆինանսական աջակցություն ստացող ամենահագեցած թիրախը Լոռու մարզն է՝ 15 072 ընտանիք, այնուհետև Գեղարքունիքը՝ 11 825, ապա Շիրակի մարզը՝ 11 692 ընտանիք:
Սոցիալայան նպաստ պետությունը առավել տրամադրել է Երևանի 7 315, Լոռու մարզի 5 247 և Շիրակի 3 566 ընտանիքի: Մնացած մարզերում ևս տրվել է ֆինանսական աջակցություն:
Իհարկե պետությունը որպես հարցի լուծում չի տեսնում միայն նպաստների տրամադրումը: Զբաղվածության մակարդակը բարձրացնելու նպատակով պետությունը տարբեր ծրագրեր է իրականացնում, որտեղ առավել թիրախային են դառնում մարզերը: