Գաբրիել հրեշտակը չի հաստատում էպոսագետ-փականագործի պնդումները


16:03 , 14 փետրվար, 2013

Այսօր էպոսագետը հայտարարել էր, թե հիմքեր ունի մտածելու, որ Հայրիկյանի վրա մահափորձը կազմակերպել է ԱՄՆ-ում եւ Արեւմտյան Եվրոպայում գործող մի մասոնական օթյակ, որի անդամներն են նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա հայրը` Ռիչարդ Հովհաննիսյանը: Քանի որ որեւէ լուրջ մեկնաբանության այդ զառանցանքը արժանի չէ, կարող եմ միայն ասել, որ այսօր ուղիղ կապով կապվել եմ Գաբրիել հրեշտակի հետ, ով ինձ հայտնեց, որ տիեզերքից էպոսագետ-փականագործին որեւէ նման տեղեկատվություն չի հաղորդվել: Ինձ մնում է ենթադրել, որ իրեն ուղղորդող ուժերը այս անգամ լիովին երկրային են եւ քաղաքական բնույթի, որոնք խիստ անհանգստացած են Րաֆֆի Հովհաննիսյանի մոտալուտ եւ համոզիչ հաղթանակով: Գաբրիել հրեշտակը հաստատեց իմ կռահումները, ավելին` նա ասաց, որ այդ ուժերի հետեւից փետրվարի 18-ից հետո Շառապովի ասած «առխանգելներից» մի երկուսը անպայման գալու են...