Երևանյան սուպերմարկետներում շարունակվում են վաճառվել ձվեր, որոնք ներկրված են Ռուսաստանից


12:45 , 29 օգոստոս, 2016

Image result for հավկիթԵրևանյան սուպերմարկետներում շարունակվում են վաճառվել ձվեր, որոնք ներկրված են Ռուսաստանից, բայց ներկայացվում են, որպես հայկական արտադրանք: Հատկանշականն այն է, որ վաճառողներն անգամ տեղյակ չեն, որ քաղաքացիները մամուլի օգնությամբ իմացել են, որ ՀՎՑ ԵՎ ԳԹՖ մակնշումով փվերտը հայկական չեն:

Զարմանալին այն չէ, որ վաճառողները չգիտեին, թե սպառողները, որտեղից են տեղյակ ձվերի պատությանը: Զարմանալին այն է, որ վաճառողը տեղյակ չէր, որ ՀՎՑ-ն վաղուց չի գործում և եթե կա ՀՎՑ ձու հետևաբար ներկրված է, իսկ եթե հետն էլ տեսել ենք ռուսակա արկղն, ուրեմն այլևս երկար մտածել պետք չէ:

Հ.Գ. Եթե այս ձվերը հայկական են, ուրեմն մեր հավերն էլ են արտագաղթել Ռուսաստանում խոպան գործի և այնտեղ ձու են ածում:
Հիմա ՌԴ-ում ասֆալտ փռե՞նք, թե՞ ձու ածենք: