Լիբանանում կրակոցից սիրիահայ է զոհվել. «Արևելք»


15:00 , 19 օգոստոս, 2016

Լիբանանի ծովափնյա Ժիբեյլ շրջանում սիրիահայ է զոհվել, հաղորդում է «Արևելքը»:

 

Աբրահամ Հովակիմի Փիլիպոսյանը զոհվել է շրջանում հնչած կրակոցներից: Հաղորդվում է, որ Լիբանանի 38-ամյա մի քաղաքացի կրակ է բացել փողոցի շների վրա, սակայն փամփուշտը դիպել է Փիլիպոսյանին, ինչի հետևանքով նա տեղում մահացել է:

 

Սպանվածի մարմինը տեղափոխվել է «Ալ Մահունաթ» հիվանդանոց, իսկ տեղի ոստիկանությունը հայտարարել է նախնական հետաքննություն անցկացնելու մասին:

 

Ըստ «Արևելք»-ի աղբյուրի` դեպքը կատարվել է Ժիբեյլի հայկական թաղամասում: