Մոսկվան ցանկանում է օգուտներ քաղել Թուրքիայի և Ադրբեջանի հետ իր հարաբերություններից


15:10 , 12 օգոստոս, 2016
Մոսկվան ցանկանում է օգուտներ քաղել Թուրքիայի և Ադրբեջանի հետ իր հարաբերություններից, բայց այն պայմանով, որ հենց ինքը պետք է որոշի, թե պաշտոնական Անկարան ու պաշտոնական Բաքուն որչափ և ինչպես պետք է միմյանց հետ հարաբերվեն, իսկ այդ իրավունքը ստանալու պահանջն էլ հիմնավորում է դրա փոխարեն հայերին՝ այսինքն մեզ բոլորիս, զսպելու և սահմանափակելու իր խոստումով ու վճռականությամբ: Ռուսաստանում գոնե ես անձամբ եմ մի քանի տխմարների ճանաչում, ովքեր անկեղծորեն գտնում են, որ այդ ծրագիրը կյանքի կոչելու ցանկությունը բխում է Ռուսաստանի շահերից և միանգամայն իրագործելի է: