Իրավիճակը փոխել ծրագրած մեր բոլոր քաղաքական ընդդիմադիր նախաձեռնությունների գերնպատակը եղել է ավելի լավ որակի իշխանություն ունենալը


14:00 , 9 օգոստոս, 2016

ՉՀԱՐԳՎՈՂ ԱՔՍԻՈՄ

Իրավիճակը փոխել ծրագրած մեր բոլոր քաղաքական ընդդիմադիր նախաձեռնությունների գերնպատակը եղել է ավելի լավ որակի իշխանություն ունենալը: Եվ պայքարի մեջ մտնելով հանուն այդ գերնպատակի, բոլոր այդ նախաձեռնությունները անհաջողության են մատնվել, իսկ իշխանությունները դարձել են էլ ավելի վատ որակի: Այդպես եղել է ու այդպես էլ կլինի

Իրավիճակի դրական փոփոխության հասնել կկարողանա քաղաքական ընդդիմադիր այն նախաձեռնությունը, որն իր համար կսահմանի այնպիսի մի գերնպատակ, որի իրականացման համար իշխանության որակի դրական փոփոխությունը կլինի ընդամենը միջոց: