Պետությունը երբեք չի արդարացնելու մեր սպասումները, քանի դեռ անկախ պետություն ունենալը նույնացնում ենք կորցված Հայրենիքը վերագտնելու հետ


15:40 , 7 օգոստոս, 2016

Պետությունը երբեք չի արդարացնելու մեր սպասումները, քանի դեռ մենք անկախ պետություն ունենալը նույնացնում ենք կորցված Հայրենիքը վերագտնելու հետ:

Քանի դեռ մեր գիտակցության մեջ Պետությունը և Հայրենիքը նույնանում են, մենք շարունանելու ենք առաջինից ակնկալել և պահանջել երկրորդին հատուկ երևույթներ, մասնավորապես, կյանքի կազմակերպման համայնքային ձևեր կամ ավանդական բարոյականության նորմերի խիստ պահպանում:

Պետությունը առաջին հերթին սահմաններն են, անխուսափելի օրենքը և իրավունքները, իսկ Հայրենիքը, նախևառաջ, լեզուն է, մշակույթը, ավանդույթները և բարոյականությունը:

Դժվար չէ նկատել, որ մենք երկրորդ խմբի երևույթների պահպանումը հաճախ վերագրում ենք պետությանը, քանի որ վերջինիս մեջ վերագտած Հայրենիք ենք տեսնում: