Համընդհանուր արժեզրկման դաժան ու կործանարար ալիք է սկսվել Հայաստանում


17:00 , 2 օգոստոս, 2016
Համընդհանուր արժեզրկման դաժան ու կործանարար ալիք է սկսվել Հայաստանում և այն անխնա հնձում է արժանավորին տեղ բացելով անարժանների համար։ Իմ կարծիքով այն սկսվել է մեր այս անկախության սկզբներում և գնալով ավելի ավերիչ թափ է ստանում։ Վերջին հարվածը այն հասցրեց Վիտալի Բալասանյանին։ Այսպես շարունակվել չի կարող։ Հասարակությունը պետք է ունենա իր կայուն արժեհամակարգը և նրանում պետք է անպայման գտնվեն արժանավոր անհատներ։ Մի բոլորին սևացրեք, այդպես վարվելիս մի օր էլ ձեզ են նույն օրը գցելու։ Իրար սևացնելով ու պախարակելով հեռու չենք գնա, լավ իմացեք։