18:02 , 10 փետրվար, 2013
Որքանով տարօրինակ, բայց այս թռչնատեսակների արուները 5 տարի են վատնում, որպեսզի իրենց հասակակից արուներից, այսինքն՝ պրոֆեսիոնալներից այս պարերը սովորեն: Երբեմն երկու արուներ սկսում են իրար հետ փորձեր անել և էգի դերերով փոխվում են: Նաև նրանց փորձերի ժամանակ հայտնվում են արդեն մասնագետ արուներ և ցույց են տալիս պարի բոլոր նրբությունները սկսնակներին: Քրտնաջան աշխատանքներից բացի, երբ նրանք արդեն պատրաստ են լինում, այն տարածքը, որտեղ էգին գրավելու համար արուն պետք է պարի, նախ և առաջ արուն այդ տարածքը մաքրում է ավելորդ տերևներից և իր հարմար տեղ գտնում բեմականացման համար:
ինչու են նրանք բոլորը հանդիպում միայն Նոր Գվինեայի այդ տարածքում: Նրանց շատ դժվար, բայց հաջողվեց լուսանկարել բոլոր 39 տեսակներին: Լուսանկարիչ Տիմոն Լամանը ցանկանում էր մի շատ գեղեցիկ տեսարանում լուսանկարել նրանցից որևէ մեկին պարի ժամանակ: Նրանք նախօրոք գտել էին այն վայրը, որտեղ արուն մաքրել էր իր պարի համար, և մոտակայքում տերևներով ծածկված փոքրիկ տնակի մեջ սպասում էին նրանց: Որքանով հաջողվեց, նրանց նկարն այսպիսինն է` 
Թե ինչպես է արուն պարի փորձեր անում`
Մինչ այժմ պարզ չէ այս թռչունների անբացատրելի պահվածքի պատճառը:
Հեղինակ` Ավետիս Հարությունյան
Խորհրդատու` Սիրանուշ Թումանյան