Որ կողմը ապատեղեկատվության է դիմում կորցնում է ժողովրդի վստահությունը


14:30 , 31 հուլիս, 2016
Ես մերժում եմ ապատեղեկատվությունը... Որ կողմը դրան դիմում է, կորցնում է ժողովրդի վստահությունը: Չէ որ ցանկացած ստի պոչ կարճ է..
Ես մերժում եմ փաստերի լղոզումը, խեղաթյուրումը:
Առավել վտանգավոր է, երբ վստահություն չի ներշնչում ոստիկանության տարածած հաղորդագրությունը: Եթե մոնտաժած, կիսատ-պռատ թխած բեներ են տարածում, կամ ակնհայտ բեմադրության նման տեսանյութեր, թող լավ իմանան, որ ածելիի ծայրով են ման գալիս:
Վաղը որ հիմնավոր, ապացույցներով հագեցած մի բան տարածեն, ոչ ոք չի հավատա:
Վստահության ճգնաժամ: