Չնայած իրավապահների պահանջին՝ ՊՊԾ գնդի տարածքում գտնվողները պարբերաբար կրակահերթեր են արձակում


19:01 , 29 հուլիս, 2016

Չնայած իրավապահների պահանջին՝ ՊՊԾ գնդի տարածքում գտնվողները պարբերաբար կրակահերթեր են արձակում, ինչին իրավապահների կողմից պատասխան է տրվում:

Թարմացում.

Տեղեկացրել էինք, որ խախտելով իրավապահների պահանջը՝ ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր են արձակվել: Տեղեկացրել էինք նաև, որ վիրավորվել է զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը: Գնդի տարածքից կրակահերթերը շարունակվել են: Իրավապահների պատասխան կրակից վիրավորվել են կրակոց արձակողներից ևս երկուսը: Նրանց ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն: