"Մանչեսթեր Յունայթեդը" մտադիր է բաժանվել 9 ֆուտբոլիստներից


22:33 , 29 հուլիս, 2016

Barometer.am-ը գրում է.

"Մանչեսթեր Յունայթեդը" մտադիր է բաժանվել մի խումբ ֆուտբոլիստների հետ: Ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն 9 խաղացողների հայտնել է, որ նրանք պետք է վարձակալությամբ կամ մշտապես հեռանան ակումբից, հաղորդում է dailymail-ը:

Խոսքը Բաստիան Շվայնշտայգերի, Ադնան Յանուզայի, Ուիլ Քինի, Թայլեր Բլեքեթի, Փեդի Մաքնեյրի, Ջեյմս Ուիլսոնի, Անդրեաս Պերեյրայի, Թիմոթի Ֆոսու-Մենսայի, Քեմերոն Բորթուիք-Ջեքսոնի մասին է:

Նախօրեին բոլոր այս ֆուտբոլիստները մարզվել են "Մանչեսթեր Յունայթեդի" երիտասարդական թիմում: