Երբ մենք բռնի ուժը լեգիտիմացնում ենք, դա հղի է շատ վտանգավոր երևույթներով


16:32 , 27 հուլիս, 2016

Երբ մենք բռնի ուժը լեգիտիմացնում ենք ու ընդ որում, թե՛ այս թե՛ այն կողմից՝ դա հղի է շատ վտանգավոր երևույթներով: Այս թեման առանձին կքննարկենք:

Հիմա, եթե այսօր իշխանությունները հանձնվեն, ասել է թե իշխանափոխություն լինի ու դրանից անցնի երեք տարի և ես դժգոհ լինեմ լեգիտիմ բռնությամբ իշխանության եկած ղեկավարներից ու մոտ 30 հոգու հետ մտնեմ Խորենացի փողոցի ՊՊԾ գունդ և իմ հետ այդ գունդ մտնեն Ապրիլյան պատերազմին մասնակցած տղերքը՝ լեգիտիմ բռնությամբ իշխանության եկած ղեկավարները արդյո՞ք կհեռանանք, թե՞ իմ հետ բանակցություններ կսկսեն, որ ես հանձնվեմ: