Ադրբեջանցի դիպուկահարի փամփուշտից հայ զինվոր է զոհվել


15:13 , 9 փետրվար, 2013

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում, N զորամասի մարտական հենակետում մարտական հերթապահություն իրականացնելիս այսօր՝ ժամը 09.05-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից որովայնի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1976թ. ծնված շարքային Մհեր Վոլոդյայի Եղշատյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Մհեր Եղշատյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

«Փաստինֆո».