Հայաստանի և մեր ժողովրդի շահերը պահանջում են որ այս հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով


08:40 , 27 հուլիս, 2016

Հոգիս դուրս եկավ ամեն պատեհ ու անպատեհ առիթով կոչ անելուց որ չկրակեք։
Չլսեցիք ու կրակեցիք։
Լավ բան չարեցիք։ Փառք Բարձրյալին որ զոհեր դեռևս չկան։
Հիմա էլ անընդգհատ պիտի ասեմ ու կրկնեմ՝

Հայաստանի և մեր ժողովրդի շահերը պահանջում են որ այս հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով։ Որ չլինեն դատողներ և դատվողներ։ Որ երկու կողմն էլ այնքան իմաստություն ու խելամտություն ցուցազբերեն որպեսզի երկրին ու ժողովրդին չմտցնեն պերմանենտ թշնամանքի դաշտը և իրար կոտորելով երկիրը արյան ծով դարձնեն։

Բոլոր պատեհապաշտ, պաշտոնի ձգտող, կիսագրագետ հնդուհավերի պես ուռած ու փքված տականք, հարթակի հաստիքային գեներալներին էլ կոչ եմ անում ձայներդ կտրեք ու մի քանի օրով մտեք ձեր կանանոց փեշերի տակը տաք ու ապահով քնեք մինչև երկիրը խաղաղվի և հարցերը խաղաղ լուծումներ ստանան։ Հետո էլի դուրս կգաք ու ձեր անգիր արած ծուղրուղուն կկանչեք։