Ընդհատակում կնստեն այնքան մինչև տեսնեն որ կողմն է հաղթողը որ նրա կողմն էլ անցնեն


08:50 , 26 հուլիս, 2016
Հեղափոխության կոչով հեղափոխության գլխավոր գերագույն ղեկավարները ժողովրդին փողոց են հանել ու ոստիկանների հետ բախման են տանում իսկ իրենք առոք փառոք ընդհատակ են մտել։ Խով ու ապախով։ Ընդհատակում կնստեն այնքան մինչև տեսնեն որ կողմն է հաղթողը որ նրա կողմն էլ անցնեն։
Լեննինն էլ տենց արեց, գնացել Ռոզլիվում նստել էր ու իր համար շալաշում հանգստանում էր մինչև ժողովուրդը կոտորվելով հեղափոխություն արեց ու բերեց իր գլխին որպես փորձանք նստացրեց։
Հարգելի Գարեգին Չուքասզյան եկեք այս ժողովրդին տեր կանգնեք։ Անգլուխ հեղափոխություն չի լինի։ Խելք ու ուղեղ է պետք։ Ձեր մամուլի հարգելի համակարգող Սյուզաննային էլ ընդհատակից հանեք որ մամուլը համակարգի ու ժողովրդին հավաստի տեղեկատվություն հաղորդի հեղափոխության հաջողությունների մասին։