Ապատեղեկատվություն է տարածվել, թե Սևանի ոստիկանությունը հրաժարվել է կատարել ծառայողական պարտականությունները


17:35 , 25 հուլիս, 2016

Համացանցում ապատեղեկատվություն է տարածվել, թե Սևանի ոստիկանությունը հրաժարվել է կատարել ծառայողական պարտականությունները:

Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բոլոր ծառայողները հստակ և լիարժեք կատարում են իրենց պարտականությունները:

Նման անհեթեթություններ տարածողներին կրկին կոչ ենք անում ձեռնպահ մնալ իրավիճակը լարելու անմաքուր մտայնությունից ու թյուրիմացության մեջ չգցել հանրությանը: