Կոչ ենք անում ձեռնպահ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և իրավիճակի արհեստական լարվածություն չհրահրել


15:48 , 25 հուլիս, 2016

Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր և առանձին խմբեր վերջին օրերին ՊՊԾ գնդի տարածքում և դրա շուրջ կատարվող իրադարձությունների վերաբերյալ պարբերաբար տարածում են տեղեկություններ, որոնք կապ չունեն իրականության հետ:

Հիշյալ անձանց և խմբերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և իրավիճակի արհեստական լարվածություն չհրահրել:

Զանգվածային լրատվության միջոցներին և համացանցի մյուս օգտատերերին հորդորում ենք ձեռնպահ մնալ նման անհիմն տեղեկատվությունից և անհրաժեշտության դեպքում դիմել պատկան մարմիններին՝ լուրի իսկությունը ճշտելու և հանրությանը հավաստի տեղեկատվություն տրամադրելու համար: