Մենք մեզ ազգի տեղ դրած ժողովուրդ ենք


00:40 , 24 հուլիս, 2016

Մենք ոչ հասարակություն ենք, ոչ ազգ, ոչ նույնիսկ էթնոս: Մենք ժողովուրդ ենք, տարբեր տեղերից տարբեր ժամանակներում տարբեր պատճառներով Հայաստան եկած մարդիկ և նրանց ժառանգները:

Ազգայինը մշակութային-քաղաքական մեծ նախագիծ է, որի իրականացումը տարիներ է տևում:

Եթե նույնիսկ նախկինում մենք անցել ենք այդ ճանապարհը և ունեցել ենք որպես ազգ ապրելու փորձը, ապա չենք կարողացել փոխանցել այն սերունդներին ոչ կրթության, ոչ դաստիարակության միջոցով:

Ազգերն ամեն ինչ անում են նախօրոք:
Ժողովուրդները միշտ կանգնում են փաստի առաջ: