Իրանական աղբյուրների փոխանցմամբ՝ այսօրվանից սկսած իրանական գազի լրացուցիչ ծավալներ են մատակարարվելու Հայաստանին


15:20 , 20 հուլիս, 2016

Ընդամենը մի քանի օր առաջ լրատվություն տարածվեց, որ Ռուսաստանից եկող գազամուղի վերանորոգման աշխատանքների պատճառով Հայաստանը դիմել է Իրանին՝ որոշակի ժամանակահատվածում ապահովելու գազային ոլորտում մեր երկրի պահանջարկը:

Իրանական աղբյուրների փոխանցմամբ՝ այսօրվանից սկսած իրանական գազի լրացուցիչ ծավալներ են մատակարարվելու Հայաստանին՝ հանգամանք, որը չափազանց կարևոր է նախևառաջ մեկ անգամ ևս փաստելու հարևան ու բարեկամ մեր երկու ժողովուրդների և պետությունների միջև ստեղծված ամենաբարձր փոխվստահության մթնոլորտը:

‪#‎իրանականգազըձերգազօջախում‬