Կարծես թե արժեքների ընկալման ճգնաժամ է տիրում որոշների մոտ


14:00 , 20 հուլիս, 2016
Կարծես թե արժեքների ընկալման ճգնաժամ է տիրում որոշների մոտ: Հայ մարդ է սպանվել, մի քանիսն էլ վիրավորվել են, իրար չհասկանալու դեպքում էլի կորուստ կունենանք, կապ չունի, թե բարիկադի որ կողմից, բոլորն էլ ՀԱՅ են... ՈՒ այս ծանր իրավիճակում արժեքների ընկալման ճգնաժամ ապրող այդ որոշները, ասես, երկրորդական համարելով ընդհանուր ՀԱՅԻ ճակատագիրրը, իրենց դարձրել են ,,գլադիատորական մարտի,, թամաշա անողներ... Այսքանից հետո չէի ցանկանա, որ անգամ այդ որոշները հայտնվեին այն հոգեվիճակում, որում դժբախտաբար հայտնվել են դեպքի վայրում գտնվող հայորդիները...