Պետք է անել ամեն ինչ թույլ չտալու նոր զոհեր, նոր արյունահեղություն


17:25 , 17 հուլիս, 2016
Երևանում արձանագրվող իրադարձությունների զարգացումը խորապես մտահոգիչ է։ Կա զոհ, կան վիրավորներ։ Մի բան պարզ է՝ պետք է անել ամեն ինչ թույլ չտալու նոր զոհեր, նոր արյունահեղություն։ Պետք է գտնել ելքեր ու այստեղ քաղաքական ու կուսակցական հայացքները որևէ նշանակություն չունեն։ Պետք է ցուցաբերել բացառիկ զսպվածություն և ողջամտություն։
Այս պահի հիմնական խնդիրը իրավիճակի հետագա լարվածությունը թույլ չտալն է։ Իմ ունեցած տեղեկություններով իրավապահները բերման են ենթարկում զինված հարձակման հետ որևէ կապ չունեցող քաղաքացիների և տեղի են ունենում անհիմն ձերբակալություններ, թույլ չի տրվում փաստաբանների աշխատանքը։ Դա անընդունելի է և իր հերթին բերում է նոր լարվածության։
Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, որպես ՀՀ քաղաքացի, որպես մայր՝ պատրաստ եմ անել ինձնից կախված ամեն ինչ՝ նոր արյունահեղություն թույլ չտալու համար։