Որևէ մեկը կարծո՞ւմ է, որ այս ճանապարհով իշխանություն եկողը իր մասին է մտածելու


15:50 , 17 հուլիս, 2016
Ու որևէ մեկը կարծում է, որ այս ճանապարհով իշխանություն եկողը իր մասին է մտածելու՞:
Կրկեսում, երբ եփած սնունդով պահված գիշատիչ կենդանիները հում մսի ու արյան համ են առնում՝ միանշանակ տեղափոխում են գազանանոց: Որովհետև հանդիսատեսն այդ պահից իր համար դառնում է բացառապես սննդային թիրախ:
Մինչ այժմ, անգամ խոսքի մեջ այլ կարծիքների հանդեպ հանդուրժողականություն չունեին, բա զենքը ձեռքին իշխանություն գալով՝ ժողովրդի ձայնին ավելի լսող էին դառնալու՞:
Շատերի համար ժողովուրդն ու երկիրը միջո՛ց են, այլ ոչ թե նպատակ: Մի՛ խոսեք ողջ ժողովրդի անունից: