Մասնագիտություն ընտրելը նույնքան բարդ է, որքան ամուսնանալը


01:01 , 8 փետրվար, 2013

Կարծում եմ՝ մասնագիտություն ընտրելը կյանքի ամենաճակատագրական և բարդ խնդիրներից մեկն է՝ ինչպես ամուսնությունը: Քանի որ ամուսնանալուց պատրաստվում ես ամբողջ կյանքդ ապրել տվյալ մարդու հետ, իսկ մասնագիտություն ընտրելուց պատրաստվում ես ամբողջ կյանքդ զբաղվել տվյալ գործով: Ու պետք է հաշվի առնել նաև, որ մենք ավելի շատ ժամանակ գտնվում ենք աշխատավայրում, քան թե տանը, նամանավանդ տղամարդիկ: Ծնողների բռնանալ-չբռնանալու մասին արդեն շատ է խոսվել, ու ասեմ, որ համամիտ եմ այն բանի հետ, որ ծնողը միայն խորհուրդներ պետք է տա, ուղղորդի և հասկացնի, իսկ պարտադրելը մեծ սխալ կլինի: Մարդն իր մասնագիտությունն ընտրում է հանգամանքներից ելնելով, ու նախասիրություններն ու ծնողների խորհուրդները համարյա թե դեր չեն խաղում: