Հնարավոր է, որ պետական հեռուստատեսությամբ հայտարարված հեղաշրջումը ավարտվի անհաջողությամբ


04:01 , 16 հուլիս, 2016
Պայքարը իշխանության համար շարունակվում է, սակայն վերջին կես ժամվա ընթացքում Էրդողանի կողմնակիցները բավական ակտիվացել են և ցանցում հայտնվում են տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանության ուժերը ձերբակալում զինվորականներին։
Դատելով վերջին լուրերից, կարելի է ենթադրել, թե հնարավոր է, որ պետական հեռուստատեսությամբ հայտարարված հեղաշրջումը ավարտվի անհաջողությամբ։ Իսկ այդ դեպքում, Էրդողանի իշխանությունը Թուրքիայում կդառնա բացարձակ ու մենք գործ կունենանք ոչ միայն ուժեղ նախագահի, այլև «հերոսացած» նախագահի հետ։