Ի՞նչ է տալիս մեզ ինտերնետը. անսպառ տեղեկատվությո՞ւն, թե՞ ահագնացող վնասներ


15:52 , 5 փետրվար, 2013

Ժամանակակից մարդուն դժվար է պատկերացնել կյանքն առանց համացանցի: Ոմանց համար ինտերնետը տեղեկատվության աղբյուր է, ոմանց համար՝ աշխատանքային գործիք, իսկ շատերի համար՝ շփման ու ժամանցի միջավայր: Շատերն ինտերնետը համեմատում են կրակի հետ` դրանով կարելի է և՛ ջերմանալ, և՛ հրդեհել մի ողջ քաղաք: Ինտերնետը մեր կյանքը հեշտացնող գործի՞ք է, թե՞ մարդկության հանդեպ դավադրության հետևանք: