12:10 , 5 փետրվար, 2013
ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը չի դիմի Սահմանադրական դատարան` նախագահական ընտրությունները հետաձգելու նպատակով: Այս մասին այսօր ասուլիսում հայտնեց Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Նշելով, որ ՀՀ նախագահի թեկնածուի մոտ թեպետ առաջացել են անհաղթահարելի խոչընդոտներ, բայց նա չի դիմելու ՍԴ նախագահական ընտրությունները հետաձգելու նպատակով: