Հայաստանը շահ չուներ ռուս-թուրքական հարաբերությունների սրացումից


16:22 , 30 հունիս, 2016
Հայաստանը շահ չուներ ռուս-թուրքական հարաբերությունների սրացումից, Հայաստանը շահ չուներ և չունի ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումից: Հայաստանը վախ ունի ռուս-թուրքական հարաբերությունների սրացումից, Հայաստանը վախ ունի ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումից: Եվ այդ աննորմալ իրավիճակը կշարունակվի այնքան, քանի դեռ Հայաստանը չի դարձել տարածաշրջանային դերակատար՝ ազատվելով ՌԴ ֆորպոստի կարգավիճակից: Սկզբում ազատումը, եթե այն տեղի ունենա, կբերի ավելի շատ վտանգներ, քան օգուտներ, իսկ հետո դրանք կհավասարակշռվեն: Ուրիշ ճանապարհ ուղղակի գոյություն չունի, այլընտրանքը ֆորպոստի կարգավիճակն է: