Կապույտ գույնը օգնում է որոշումներ կայացնելուն


20:15 , 15 հունիս, 2016

Ladynews.am-ը գրում է.

Արիզոնայի համալսարանի մասնագետները պարզել են, որ կապույտ գույնի կարճաժամկետ ազդեցությունից հետո մարդն ընդունակ է ավելի արագ կայացնել բարդ որոշումներ: Ազդեցությունը տևում է մինչև 40 րոպե:

Ըստ նրանց՝ խնդիրը պրեֆրոնտալ կեղևի մեջի ակտիվության փոփոխությունների մեջ է՝ կապված պլանավորման և որոշումների կայացման հետ:

Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ կապույտ գույնի 30 րոպեանոց ազդեցությունը բավական է մեծ կոգնիտիվ ծանրաբեռնվածության պայմաններում ճիշտ արձագանքի և ճիշտ պատասխաններ տալու համար:

Այդ ամենը հետազոտվում էր լույսի ազդեցությունից հետո: Գիտնականների կարծիքով՝ կապույտ գույնը կարելի է օգտագործել այն վայրերում, որտեղ հարկավոր է շուտ որոշումներ կայացնել, օրինակ օդաչուների խցիկում կամ վիրահատարաններում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ