Բունդեսթագի որոշման համար ափսոսանք հայտնած Աթեշյանն այցելում է Հայաստան


14:37 , 15 հունիս, 2016

«Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել»...

Հիմա կասեք՝ այս խոսքերի հեղինակը ինչ-որ թուրք պաշտոնյա է, հոգևոր կամ հասարակական գործիչ, բայց արի ու տես՝ Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն է։ Ու հիմա Բունդեսթագի որոշման համար ափսոսանք հայտնած Աթեշյանն այցելում է Հայաստան՝ մասնակցելու Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին, ինչպես նաև Հռոմի պապի՝ Հայաստան այցելության միջոցառումներին: