Քուրդ զինյալները Վանի նահանգում պայթեցրել են ոստիկանների զրահամեքենան


21:52 , 15 հունիս, 2016

pkk-saldirdi-aninda-karsilik-verildi_70c9dAraratnews.am-ը գրում է.

«Քուրդիստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները Թուրքիայի արևելքում, Վանի նահանգում պայթեցրել են ոստիկանների զրահապատ ավտոմեքենան, հայտնում է Anadolu գործակալությունը:

Միջադեպը գրանցվել է Գևաշ-Վան ճանապարհին, որտեղ քուրդ զինյալները նախապես պայթուցիկ են տեղադրել և այն գործի դրել ոստիկանական մեքենայի անցնելու ժամանակ:

Պայթյունի հետևանքով վիրավորվել է 6 ոստիկան: Նրանցից երկուսի առողջական վիճակը գնահատվում է ծանր: