Սերժ Սարգսյանի Վայոց ձորի մարզային շտաբում որոշվել է ժամանակավորապես դադարեցնել քարոզչությունը


14:00 , 1 փետրվար, 2013

Հաշվի առնելով գիշերը տեղի ունեցած զարհուրելի միջադեպը` ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի Վայոց ձորի մարզային շտաբում որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել քարոզչությունը, հետաձգվել են փետրվարի 1-ից 3-ը ծրագրավորված բոլոր նախընտրական և քարոզչական հանդիպումները: Մենք աղոթում ենք Պարույր Հայրիկյանի առողջության համար: Թող Աստված նրան ուժ պարգևի այդ փորձությանը դիմակայելու և արագ ապաքինվելու համար: