Շնամարտեր


11:06 , 11 հունիս, 2016

Hetq.am-ը գրում է.

Առաջին անգամ շնամարտերի մասին իմացա ընկերներիցս մեկից, շատ հետաքրքրեց։ Չէի կարծում, որ նման բան Հայաստանում էլ գոյություն ունի։ Աշտարակ քաղաքի խաղադաշտում հավաքված հարյուրավոր տղամարդիկ ու տարբեր կողմերից իրար վրա հաչացող գամփռերին տեսնելը անիրական թվացին ինձ։

Ըստ Աշտարակի ֆուտբոլային դաշտի տնօրենի՝ շնամարտերի երկրպագուներն ավելի շատ են, քան ֆուտբոլային հանդիպումներինը։ Աշտարակ, Հայաստան, 2007

Գամփռ Արջուկը սիրում է նայել իր ընկերների մարտը։ Աշտարակ, Հայաստան, 2007

Երեք ամսեկան գամփռ։ Հոկտեմբերյան, Հայաստան, 2007

Շնամարտերը սկսելուց առաջ։ Ապարան, Հայաստան, 2007

Հայաստանի շնամարտերի առաջնություն։ 2013

Մարտի բռնված շան աչքը։ 2008

Շնամարտերում հստակ կանոններ կան․ եթե շունը չի ցանկանում շարունակել, տերերը դադարեցնում են մարտը։ 2013

Տղամարդկանց աշխարհ։ 2013 

Կռվող շներ։ Հայաստան, 2008

Հայաստանի շնամարտերի առաջնություն։ 2013

Լյովը՝ ձախից, Հայաստանի ամենահայտնի շներից էր։ Գյումրի, Հայաստան, 2008

Պարտված գամփռը։ Զովունի, Հայաստան, 2007

Մարդիկ հավաքվել են՝ դիտելու շնամարտերը։ Զովունի, Հայաստան, 2007