Հայաստանում «մանկապարտեզում երեխայի տեղից մինչև գերեզմանոցում աճյունի տեղ» ամբողջ ընթացքը կոռումպացված է


18:10 , 10 հունիս, 2016

Ասում է՝ դիպլոմի առկայությունը թույլ է տալիս սխալ մտքերն ավելի վստահ արտահայտել

Մեկ էլ ասում է՝ եթե հաստատությունը կոռումպացված չէ, դա նշանակում է, որ այն հանրությանը պետք չէ: Սա ճիշտ է, որովհետև այստեղից բխող տրամաբանական հետևությունը՝ եթե հաստատությունը հանրությանը պետք է, ուրեմն կոռումպացված է, ճիշտ է:

Աաա՜յ սենց բաներ գիտեն փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողները, ովքեր դիպլոմի համար չեն սովորում:

Հ.Գ. Հայաստանում <մանկապարտեզում երեխայի տեղից մինչև գերեզմանոցում աճյունի տեղ> ամբողջ ընթացքը կոռումպացված է: Ինչ լավ է, որ մեզանից շատերին բացարձակ չի հետաքրքրում, թե մահից հետո ինչ է լինելու, թե չէ անդրշիրիմյան աշխարհում էլ մի լավ տեղի համար վճարողներ կգտնվեին: Իսկ պահանջարկը, ինչպես գիտեք, ծնում է առաջարկ: