Տա Աստված, բանը չհասնի այս հոդվածի կիրառմանը. ՀՀ Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի հոդված 75


01:40 , 1 փետրվար, 2013

Հայրիկյանը գիտակցության է եկել. նրա կյանքին վտանգ չի սպառնում (լրացված)Հայրիկյանին առողջություն... Տա Աստված, բանը չհասնի այս հոդվածի կիրառմանը, և նա շուտափույթ ապաքինվի:

ՀՀ Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի հոդված 75. Սահմանադրության 100-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված գործերի քննությունը (Հանրապետության նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի կամ վերացած ճանաչելու վերաբերյալ գործերի քննությունը)
1. Սահմանադրության 100-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված` իրենց առնչվող հարցերով Սահմանադրական դատարան կարող են դիմել Հանրապետության նախագահի թեկնածուները:
2. Հանրապետության նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու հարցով Սահմանադրական դատարան կարելի է դիմել ոչ ուշ, քան Հանրապետության նախագահի ընտրության օրվանից ութ օր առաջ։