Պաշարված ամրոցում բոլորը հավասար են


16:21 , 8 հունիս, 2016
Մի պարզ ճշմարտություն ասեմ։
Պաշարված ամրոցում բոլորը հավասար են։ Այո հավասար են բոլոր տեսանկյուններից այլ ոչ թե միայն իրավահավասար են։ Մի կտոր հաց, մի կում ջուր բոլորին հավասարապես բացի զինվորներից որոնք կռվելու համար ուժ պետք է ունենան, հետևաբար քիչ թե շատ նորմալ սնունդ պտի ունենան։ Նրանք կանգնած են ամրոցի պարիսպների վրա և դիմադրում են ոսոխին։
Մնացյալ ժողովուրդը լինի ռամիկ թե իշխան, նույն մի կտոր հացը և մի կում ջուրը պիտի ստանա։ Սա ամրոցը կանգուն պահելու միակ ներքին քաղաքականությունն է։
Մեր երկիրը ևս պաշարված ամրոց է։