Հաշվի չի առել Խանումյան Հայկը, որ ոչ բոլոր տաբատ հագնողներն են սրբապիղծ


14:11 , 6 հունիս, 2016
Ապատեղեկատվություն չտարածեք
իբր թե, տեսեք՝ ընդդիմադիր պատգամավորը ընդամենը պահանջել է Բաբայանին ՊՆ նշանակել, ընդամենը հրապարակում ելույթ է ունեցել ու բռնել են ծեծել ..
սովորեք պատասխան տալ ձեր խոսքերի համար
,,Արցախի ղեկավարությունը տարավ մատաղ արեց 100 զինվորին...,,
երեսփոխանը սա ասելիս մոռացել է , որ իրեն լսում է ոչ միայն համբերատար ղեկավարությունը, որի հասցեին այս ներմուծված երիտասարդը հնարավոր ամեն ինչ արդեն հնչեցրել է, այլ լսւոմ են նաև թասիբով տղամարդիկ, սահման պահող տղամարդիկ, զինվորի կողքին կանգնած տղամարդիկ, որոնց ափերի մեջ դեռ զգացվում է իրենցից հեռացող ընկերոջ ձեռքի պաղությունը ....
հաշվի չի առել խանումյան հայկը, որ ոչ բոլոր տաբատ հագնողներն են սրբապիղծ և որ ընկերոջ հիշատակը պղծողներին չներելը Արցախում թասիբի հարց է ...
չփորձեք ՝ ժողովրդավարության լոլոներ կարդալ ստեղ
ժողովրդավարություն ուզողը բռնապետի վերադարձ չի պահանջի՝ սա մեկ / ի դեպ, ես միշտ էլ ասել եմ, որ Արցախին բռնապետ է պետք՝ բայց արդարամիտ բռնապետ) /
երկրորդն է՝լ
իշխանության դեմ կարելի է բողոքել
կարելի է անարդարության դեմ պայքարել
կարելի է հրաժարական պահանջել
բայց՝ սրբապղծությունը այս ամենի հետ կապ չունի