Ադրբեջանը չի ցանկացել ֆորպոստի դեր ստանձնել ռուսների համար


21:45 , 4 հունիս, 2016
Ռուսաստանը ինչու մինչև այսօր չի կենտրոնացել ու չի կայացրել իր շահերի տեսանկյունից մի շատ կարևոր փոխտեղում։ Ինչու՞ նա առ այսօր իր կովկասյան ներկայությունը ապահովում է Հայաստանի միջոցով այլ ոչ Ադրբեջանի։ Չէ որ բլոր հնարավոր տեսանկյուններից Ադրբեջանը պիտի որ առավել ձեռնտու լիներ Ռուսաստանին որպես նրա Կովկասյան ֆորպոստ քան Հայաստանը։ Չթվարկեմ այդ բոլոր տեսանկյունները, դրանք բոլորդ էլ լավ գիտեք։
Այս հարցի հնարավոր պատասխաններից մեկը այն է որ Ադրբեջանը չի ցանկացել նման դեր ստանձնել և ռուսներին օտ վարոտ պավարոտ է արել ու քշել է իր սահմաններից հեռու։ Սրանով հանդերձ կա նաև մեկ այլ բացատրություն ևս։ Որ Ադրբեջանը նախընտրել է Ղարաբաղի և հարակից շրջանների կորուստը Ռուսաստանի ֆորպոստ դառնալուն հակառակ։ Սրանք հայտնի պատճառներ են և շատ էլ հիմնավոր պատճառներ են։
Բացի այս պատճառներից իմ կարծիքով կա ևս մեկ կարևոր պատճառ որի մասին ոչ մեկը ոչ էլ համարձակվում է բերանը բացել։