Թանկ գնով ձեռք բերած հնարավորությունը չկարողացանք օգտագործել և բանակցային սեղանի բոլոր մասնակիցների քարտերը վառել


10:32 , 28 մայիս, 2016
Ցանկացած նոր իրավիճակ նոր հնարավորություն է նաեւ։ Այդքան թանկ գնով ձեռք բերած հնարավորությունը չկարողացանք օգտագործել եւ բանակցային սեղանի բոլոր մասնակիցների քարտերը վառել։ Իսկ դա կարող էինք անել։ Այնքան ակնհայտ է արդեն, որ հարձակումից առաջ նրանք բոլորը դարձել էին Ալիեւի դաշնակիցներ։ Եւ դա եղել է միմիայն մեր մեղքով։ Այնպես որ, ուրիշ տեղ պետք չի փնտրել մեղավորներ, ամեն ինչ մեր ներսում է։ Անդաշնակից պատերազմեցինք ու հայ զինվորը հաղթեց բոլորին, նաեւ երկիրն այս վիճակին հասցնող իշխանություններին։