1918-ի այս օրը՝ մայիսի 27-ը


10:07 , 27 մայիս, 2016
Մայիսի 27։ Ապարանի ռազմաճակատում հայ աշխարհազորայինների, զինված խմբերի, կադրային զինվորների թիվն անցել է 9000-ից։ Թեև թուրքերը դարձյալ թվական գերազանցություն ունեին, բայց հոգեբանական առավելությունն անվերապահորեն անցել էր հայերի կողմը։ Չկարողանալով դիմագրավել հայերի գրոհներին՝ թուրքերը թողել են Նիգավանը, Մելիքգյուղը և կենտրոնացել են Ճահճուտի մոտակա բարձունքներում։