Վայոց ձորում ՀՀ ԶՈւ չեզոքացրած ԱԹՍ-ն Ուկրաինայի արտադրության է


16:56 , 24 մայիս, 2016

Razm.info-ն գրում է.

Մայիսի 13-ին Վայոց ձորի Ելփին գյուղի տարածքում Հայաստանի զինուժի գցած անօդաչու թռչող սարքը, ավելի ուշ պարզվեց, Ուկրաինայի արտադրության է և ամենայն հավանականությամբ Ադրբեջանի սպառազինության մեջ էր մտնում:

Մայիսի 13-ին՝ այն բանից հետո, երբ ՀՀ ՊՆ խոսնակը տեղեկացրեց ԱԹՍ-ի չեզոքացման մասին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե դա հայկական X-55 անօդաչու թռչող սարք էր, և հենց հայկական զինուժն է սխալմամբ խոցել այդ սարքը:

Սակայն X-55 անօդաչուի՝ հայկական աղբյուրներում տարածված լուսանկարներից երևում է, որ այդ սարքերը բացարձակ նման չեն իրար: Ավելին՝ Ելփինում ընկած ԱԹՍ-ն նման է Ուկրաինայում՝ Ժիտոմիրի ռազմական ինստիտուտում, պատրաստված սարքին: (Լուսանկարները ստորև):

Հայկական X-55 անօդաչու թռչող սարք

Հայկական X-55 անօդաչու թռչող սարք. Լուսանկարը News.am լրատվակայքի

Ուկրաինայում՝ Ժիտոմիրի ռազմական ինստիտուտում պատրաստված անօդաչու թռչող սարք

Ուկրաինայում՝ Ժիտոմիրի ռազմական ինստիտուտում պատրաստված անօդաչու թռչող սարք

Ուկրաինայում պատրաստված ԱԹՍ-ին շատ նման ևս մի սարք 2015-ի հոկտեմբերի 16-ին թուրք-սիրիական սահմանում հայտնաբերել են Թուրքիայի զինված ուժերը: