Facebook-ն արգելում է ճարպերի ծալքերը, ցելյուլիտը կամ անորեքսիկ թերություններ ցուցադրող լուսանկարներ ցուցադրել


23:22 , 23 մայիս, 2016

Facebook-ն արգելում է ճարպերի ծալքերը, ցելյուլիտը կամ անորեքսիկ թերություններ ցուցադրող լուսանկարներ ցուցադրելBarometer.am-ը գրում է.

Ավստրալական ֆեմինիստական Cherchez la Femme կազմակերպության ակցիայի շրջանակում Facebook-ում հրապարակվել է 155 կգ քաշով 30-ամյա ամերիկուհի՝ Թեսս Հոլիդեյի լուսանկարը, որն արգելվել է Facebook-ի կողմից, պատճառաբանվելով, որ նրա պատկերը խախտում է սոցիալական ցանցի էսթետիկ սկզբունքների քաղաքականությունը:

Հոլիդեյի լուսանկարը չի հեռացվել, սակայն Cherchez la Femme-ին թույլ չեն տվել գովազդել իրենց "Ֆեմինիստություն և ավելորդ քաշ" ակցիան Facebook Ads ծառայության միջոցով: Ակտիվիստներին խորհուրդ են տվել փոխել լուսանկարը: