«Չորրորդ իշխանություն». Արագությունը միայն ոջիլ բռնելու ժամանակ է լավ և ոչ թե կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի


09:00 , 21 մայիս, 2016

«ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, թե կոռուպցիայի և մենաշնորհների դեմ միանգամից, արագ պայքարը բավականին ռիսկային է և վտանգավոր։

«ՉԻ» - ճիշտ է ասել Վահրամ Բաղդասարյանը, կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պետք է պայքարել աստիճանաբար, շատ դանդաղ և նրբորեն։ Առաջին փուլում, օրինակ, կարելի է կոռումպացված չինովնիկներին ծաղկեփնջեր ուղարկել (կամ, ֆեյսբուքով, սմայլիկներ»), երկրորդ փուլում թեթևակի կշտամբել, երրորդ փուլում՝ հրավիրել որևէ սրճարան և հորդորել գոնե մի 10-15 տոկոսով նվազեցնել կաշառքի և ատկատների դրույքաչափերը և այլն։ Թե չէ՝ ո՞վ է տեսել, որ բռնեն ու հանցագործության դեմ արագ պայքարեն։ Արագությունը, ինչպես ռուսական ասացվածքն է հուշում, միայն ոջիլ բռնելու ժամանակ է լավ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։