Հայության մեջ քարոզվում է սովետառուսական տիպի «հայրենասիրությունը»


01:37 , 21 մայիս, 2016
Համոզված եմ, որ մեր երկրում ավելի շատ հայրենասեր մարդիկ կան, քան ասենք Ամերիկայում, Ֆրանսիայում, կամ Գերմանիայում։
Բայց արի ու տես, ոչ ահռելի Ռուսաստանն է «հայրենասիրությամբ» զարգանում, ոչ էլ մեր պստլիկ Երկիրը։ Սրա վերջը փակուղին է...
Դատելով ֆեյսբուքյան տերմինոլոգիայից, մեր հասարակությունը բաղկացած է դավաճաններից, թուրքերից, թուրքանման հայերից, անապահովներից, ազգանվերներից ու հերոսներից, իսկ թե որոնք են այս կատեգորիաներից շատ, որոնք քիչ` դա հայտԸնի չէ։
Գիտնական, երգիչ, լրագրող, պարուսույց, խոհարար, բոլոր չինովնիկները՝ իրենց կանանց հետ, ուսուցիչներն ու տաքսիստները, պոետներն ու առևտրականները, բոլորը «հայրենասիրություն» են քարոզում...
Սիմուլյանտների մի հոծ բազմություն։
Ձև լիներ, «հայրենասիրությունը» կվերածեին ապրանքի, մեծածախ ու փոքրածախ կվաճառեին կրպակներում ու մոլերում, սեղանիկների վրա ու դեղատներում...
Հայրենասիրությունը, ոչ նպատակ է, ոչ միջոց, ոչ էլ հանգրվան, սիրելի հայրենասերներ։
Առ հասարակ, ՍԵՐ բառը, ցանկացած բառի հետ «խաչասերելուց» ֆալշոտ բան է ստացվում...